News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տոկիոյի Հանեդա օդանավակայանը շաբաթ օրը վերսկսել է թռիչքուղու աշխատանքը  ժամանակավոր փակվելուց հետո, քանի որ երկու ինքնաթիռներ բախվել են ղեկուղու վրա մանեւրելու ժամանակ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Thai Airways ընկերության եւ թայվանական Eva Airways-ի ինքնաթիռների միջեւ, որոնք պետք է թռչեին համապատասխանաբար Բանգկոկ եւ Թայբեյ: Նրանց ներսում 460 ուղեւոր է եղել, ոչ ոք չի տուժել։

Հեռուստաալիքի տարածած կադրերում երեւում են օդանավերի թեւերի վնասվածքները։ Նախնական տվյալների համաձայն՝ Thai Airways-ի ինքնաթիռը ղեկուղով անցնելիս հարվածել է տեղում կանգնած մյուս ինքնաթիռին։

Միջադեպի հետեւանքով Հանեդայից չվերթների մեկնումները հետաձգվում են մոտ մեկ ժամով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ