News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի պարեկները հունիսի 9-ին Ագարակ համայնքի խաչմերուկում ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել փայտով բեռնված «Ֆորդ» մակնիշի երկու մեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ վարորդները փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել:

Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ