News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ին, ժամը 13։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Ս․ Շահումյան փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։14-ին, մարվել՝ 14։35-ին։ Այրվել են տան տանիքի մոտ 7 քմ հատվածը, անասնագոմի (մոտ 105 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 60 քմ և կուտակած անասնակեր (մոտ 160 հակ)։

Տպել
Ամենաշատ