News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմի մոտեցումն այն է, որ եռայողմ հայտարարությամբ ամրագրված կետերը պետք է իրականացվեն հենց եռակողմ ֆորմատով, ոչ թե երրորդ, չորրորդ  երկրներից ներկայացուցիչներ լինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրւոյցում  ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ խոսելով ապաշրջափակման վերաբերյալ Մոսկվայույմ տեղի ունեցած եռակողմի հանդիպման մասին:

«Նախօրեին ՌԴ փոխվարչաչապետ Օվերչուկը նույնպես հայտարարություն  տարածեց հենց դրա վերաբերյալ՝ նշելով, որ ապաշրջափակման բանակցությունների վերաբերյալ արդեն գրեթե եկել են համաձայնության, մի քանի տեխնիկական հարց է մնացել, ինչը այսօր նաեւ Մուստաֆաեւը  հայտարարեց, իսկ ՌԴ փոխարտգործնախարարը նաեւ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում անբեկանելի են նոյեմբերի 9-ի հայտարարությունը,այսինքն ամեն ինչ պետք է դրա վրա տեղի ունենա: Այսինքն՝ բավականաին երկարատեւ դադարից հետո, մենք տեսել ենք այդ մարաֆոնը արեւմտյան հարթակներում բանակցությունների՝ Վաշինգտոն, Բրյսւոսել, Պրահա, եւ այլն, դրանից հետո փաստորեն իրենք առնվազն այս փուլում կարողացել են վերահսկողությունը բանակցային գործընթացում վերադարձնել իրենց եւ այս  հայտարարությունը պետք է այս համատեքստում դիտել: Ռուսական կողմի մոտեցումն այն է, որ եռայողմ հայտարարությամբ ամրագրված կետերը պետք է իրականացվեն հենց եռակողմ ֆորմատով, ոչ թե երրորդ, չորրորդ  երկրներից ներկայացուցիչներ լինեն, սա դրա դրսեւորումն  է»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ապաշրջափակման վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարությունները տարբերվում է ադրբեջանցի եւ ռուս գործընկերների հայտարարություններից քաղաքագետը նշեց.  «Իսկ ինչը վերաբերում է նրան, Հայաստանի պաշտոնյանների կարծիքը տարբերվում է այս հարցում ռուսական եւ ադրբեջանական պաշտոնյաների կարծիքից, սա ավելի շատ ներքաղաքական երանգ ունի. ՀՀ  ներկայիս իշխանությունների մոտ հստակ գիտակցում կա  առ այն, որ եթե նոյեմբեր 9-ի փաստաթղթի համաձայն հնարավոր լինի փոխգործակցության ինչ-որ մեխանիզմ ստեղծել, ինչը թույլ կտա կոնֆլիկտի մենեջմենթ իրականացնել , ՀՀ իշխանությունները կդադարեն լինել Ռուսաստանի համար նախընտրելի միակ դաշնակիցը, գործընկերը  ՀՀ-ում: ՀՀ իշխանությունների պահվածքը եւ հայտարարությունները, ես նույնիսկ ավելի շատ կկենտրոնանյի երկրի ղեկավարի գործողությունների եւ պահվածքի վրա, պայմանավորված է հենց  այս հանգամանքով: Այս համատեքստում պետք է դիտել  այս հայտարարությունները»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը այսօր հայտարարել էր, որ  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Իսկ օրեր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրյաին ՀԸ-ում հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ