
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնության հատկացման մասին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է Ռոյթեր գործակալությունը։
Ավելի վաղ Radio-Canada ռադիոկայանը տեղեկացրել էր, որ Թրյուդոն շաբաթ անակնկալ այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։
«Թրյուդոն շաբաթ՝ Կիև այցի ժամանակ, հայտարարել է,որ Կանադան կմասնակցի կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման միջազգային ջանքերին և հայտնել է Կիևին 500 մլն կանադական դոլարի (375 մլն ԱՄՆ դոլարի) ռազմական օգնության հատկացման մասին»,- ասվում է գործակալության հաղորդման մեջ։