News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Գերմանիայում քննիչները սկսել են ուսումնասիրել այն հանցանշանները, որոնք կարող են վկայել, որ գազամուղները պայթեցրած դիվերսանտներն որպես օպերատիվ բազա օգտագործել են Լեհաստանը՝ Եվրամիության հարևանին և ՆԱՏՕ-ի դաշնակցին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը, տեղեկացնում է «Լենտան»։

Միաժամանակ Լեհաստանի ազգային անվտանգության ներկայացուցիչը հավանական է համարել, որ «Հյուսիսային հոսքերի» դիվերսիային կարող է մասնակցած լինել լեհական որևէ ընկերություն։ Հետաքննության տվյալներով, Լեհաստանը գրոհների լոգիստիկայի և ֆինանսավորման կենտրոնն է եղել։ Ընդ որում, Գերմանիայի պաշտոնատար անձինք նշել են «Հյուսիսային հոսքերի» դիվերսիային լեհական իշխանությունների մասնակցության ապացույցների բացակայությունը։

Բացի այդ, քննիչները ահաբեկչությունների հետ կապված «Անդրոմեդա» զբոսանավում  հայտնաբերել են  պայթուցիկի և ԴՆԹ-ի հետքեր։ Փորձագետները իրավունք են ստացել ուսումնասիրել չլվացված նավը։ Նաև հետաքննվում է, թե ինչու է «Անդրոմեդա» զբոսանավը վարձակալել  Ուկրաինայի հետախուզության հետ կապերի մեջ կասկածվող «ուկրաինական կեղծ ընկերությունների ցանցին» պատկանող զբոսաշրջության գրասենյակը։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) տեղեկացրել է Բելգիայի իշխանություններին «Հյուսիսային հոսքերի» պայթեցման մեջ ուկրաինական հետքի մասին։ Ճշտվում է, որ դիվերսիայից որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի վերջին, Բելգիայի ռազմական հետախուզությունը ամերիկացիներից տեղեկություններ է ստացել։ Խոսքը վերաբերում է պայթյունների մեջ Կիևի ենթադրյալ դերին։

 De Tijd պարբերականը նույնպես գրել է դիվերսիայում Ուկրաինայի մասնակցության մասին։ Հոդվածում ասվում է, որ Կիևը, հավանաբար, խառնված է «եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի վրա կատարված ամենադաժան և ամենավտանգավոր գրոհներից մեկին»։ Ընդ որում միջադեպերի տվյալները չէին բացահայտվում, քանի որ «դա կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի հետ դաշինքի վրա»։ Washington Post-ի տվյալներով, ԿՀՎ-ն տեղյակ է եղել «Հյուսիսային հոսքերը» պայթեցնելու Ուկրաինայի ծրագրերի մասին։ Նշվում է, որ ԱՄՆ մախագահ Ջո Բայդենի վարչակազմը իմացել է այդ մասին դիվերսիայից երեք ամիս առաջ։ Կիևի ծրագիրը ենթադրում էր սուզորդների փոքր խմբի օգտագործում, որոնք ենթարկվում էին անմիջականորեն Ուրաինայի զինված ուժերի հրամանատարին։

Փետրվարին ամերիկացի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը մեղադրել էր Վաշինգտոնին գազամուղների վրա գրոհները կազմակերպելու մեջ։ Ըստ նրա վարկածի, ԱՄՆ սուզորդները ՆԱՏՕ-ի  Baltops 22 մանևրների քողի տակ պայթուցիկ են տեղադրել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազամուղների վրա դիվերսիա կազմակերպելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Ուկրաինային տվել է Իրանից առգրաված ավելի քան 1 միլիոն փամփուշտ
Խոսքը 7,62 միլիմետր տրամաչափով փամփուշտների մասին է
CNN. ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Իրանից առգրաված զենքն ու զինամթերքը
ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը այս քայլի մասին կհայտարարի մինչև այս շաբաթվա վերջ
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին...
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
Ամենաշատ