News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 05
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

 Ամերիկյան  Chevron ընկերությունը որոշել է մինչև 2023 թ․ ավարտը մինչև 500 մլն դոլարի ներդրում անել Արգենտինայում նաղթագազային հանքավայրի մշակման մեջ։ Այս մասին սոցկայքերում տեղեկացրել է հարավամերիկյան երկրի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասան։

«Հաջորդ շաբաթ ընկերությունը մեզ 300 մլն դոլար կփոխանցի Էլ-Տրապիալ հանքավայրի զարգացման համար»,- նշել է Մասան։

Էլ-Տրապիալը պատկանում է Վակա Մուերտա թերթաքարային ածխաջրածինների հանքավայրին, որը  Repsol-YPF ընկերությունը հայտնաբերել է Նեուկեն շրջանում 2010 թվականին։ Նախնական գնահատականներով, հանքավայրի պաշարները կազմում են   մոտ 16 մլրդ բարել նավթ և 308 տրլն խոր․ ֆուտ թերթաքարային գազ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ