News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դոլարի գերակայության ավարտը մոտ է՝  հաշվի առնելով չինական յուանի  տարածման աճը, Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Ամերիկյան դոլարի գերակայության երկարատև պատմական դարաշրջանը մոտենում է ավարտին։ Չինաստանը հասկանում է, որ ինքը չի դառնա աշխարհի համար առաջին տնտեսական գերտերությունը, եթե իր յուանը պահպանի չփոխանակվող արժույթի որակով»,- կարծում է նա։

Կոստինը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում շատ երկրներ հրաժարվում են դոլարով և եվրոյով հաշվարկներից։ Միաժամանակ Չինաստանը շարժվում է արժութային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ ՎՏԲ-ն, ըստ Կոստինի, քննարկում է յուանի օգտագործումը երրորդ երկրների հետ հաշվարկներում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ