
Բոլորովին վերջերս տեղի էր ունեցել նոր սերնդի 5-րդ սերիայի ավտոմեքենայի ներկայացումը, իսկ հիմա բավարական ընկերությունը պատրաստում է թոփային ձևափոխությունը M5 ինդեքսով։ Օգտվելով եղած լրտեսական լուսանկարներից՝ kolesa.ru առցանց ամսագիրն իր սեփական պատկերացումն է կազմել ապագա նորույթի արտաքին տեսքի մասին։
5-րդ սերիայի պատմությունը սկսվել է 1972 թվականին, երբ հայտնվեց E12 գործարանային ինդեքսով սեդանի առաջին սերունդը։ M5-ի ամենահզոր տարբերակը առաջին անգամ ներկայացրեցին միայն երկրորդ սերնդում (E28), այդ պահից այն ներկա է մոդելի յուրաքանչյուր վերարտադրության մեջ։ Բացառություն չի նաև վերջին սերնդի ավտոմեքենան, որի ներկայացումը տեղի ունեցավ անցյալ ամսվա վերջին։ Օրերս նոր M5-ի թեստային նմուշները հերթական անգամ հայտնվեցին ֆոտոլրտեսների օբյեկտիվներում։
Ավտոմեքենայի նախորդ սերունդների նման, նորույթի ամենանկատելի առանձնահատկությունը դառնալու են ինչպես առջևի, այնպես էլ հետևի զգալիորեն լայնացված անվակամարները։ Դիմացից կհայտնվի նոր զանգվածեղ թափարգելը՝ յուրահատուկ դիզայնով և խոշոր օդառիչով, նաև, հավանաբար ջերմափոխանակիչի նոր ցանց կլինի՝ հորիզոնական վերադրակներով։ Ավտոմեքենան «ականջիկներով» նոր հայելիներ կստանա և փոփոխված նախադռներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ներկված կլինեն թափքի գույնի, ի տարբերություն սովորական հինգերորդ սերիայի։ Հետևում BMW-ի համար դասական արտանետման համակարգ՝ չորս կլոր կարճախողովակներով և դրանց միջև եղած դիֆուզորով, նոր թափարգել և սփոյլեր բեռնախցիկի կափարիչի վրա։