News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է  ՀՀ վարչապետի 2022 թ-ի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, թանկարժեք իրեր։

Փաշինյանը ներկայացրել է միայն դրամական շարժ։  Բանկերից մեկում նա ունի 3 մլն 15 հազար դրամ ավանդ։ Նրա եկամուտը կազմել է միայն նրա աշխատավարձը՝ 12,837,503 դրամ։

Տարբեր բանկային հաշիվների վրա Փաշինյանը տարեվերջին ունեցել է 114.7 դրամ, 27,701.8 դրամ, 3.84 ԱՄՆ դոլար և 154,562.5 դրամ։

Որպես կանխիկ գումար հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է և դարձել 800 դոլար, և 790 հազար դրամ, որը տարեվերջին 10 հազար դրամով ավելացել է՝ կազմելով 800 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը մասնակցություն ունի 1 առևտրային կազմակերպությունում՝ ի դեմս իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որը «Մեր տպարանը» ՍՊԸ-ի 50 % բաժնեմասի սեփականատերն ու կազմակերպության տնօրենն է 2009 թ-ից ի վեր։

Տպել
Ամենաշատ