News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հունիսի 9-ին անսպասելիորեն վայր է դրել բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորի իր լիազորությունները՝ COVID-19 համավարակի պատճառով մտցված լոքդաունի ընթացքում ապօրինի երեկույթների շուրջ ստեղծված աղմուկի հանգամանքներում։

Ինչպես տեղեկացնում է «Գերմանական ալիքը», հրաժարականի մասին հայտարարության մեջ Ջոնսոնը հայտնել է, որ «շփոթվել և ցնցվել է» Համայնքների պալատի հանձնաժողովի նամակը ստանալով, որը հետաքննում է, թե, արդյո՞ք, ինքը ստել է բրիտանական օրենսդիրներին Դաունինգ-սթրիթում երեկույթներ անցկացնելու մասին։ Այդ նամակում  «բացահայտորեն հասկացնում են, ի զարմանս ինձ, որ նրանք լի են դատավարությունն իմ դեմ օգտագործելու վճռականությամբ, որպեսզի ինձ արտաքսեն խորհրդարանից»,- ասել է նա։ 

Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը, որը դեռ չի հրապարակվել, ըստ Ջոնսոնի, «լի է անճշտություններով ու կանխակալ վերաբերմունքով», սակայն «նրանց անհեթեթ և անարդարացի գործընթացի շրջանակում» ինքը որևէ բան վիճարկելու հնարավորություն չունի։ «Նրանք մինչև հիմա նվազագույն ապացույցներ իսկ չեն ներկայացրել, որ ես գիտակցաբար կամ անզգուշորեն մոլորության մեջ եմ գցել Համայնքների պալատը»,- ավելացրել է նա։ Հանձնաժողովին մարտին տված ցուցմունքներում Ջոնսոնը խոստովանել է, որ մոլորության մեջ է գցել խորհրդարանը, բայց հերքել է, որ դա արել է դիտավորությամբ։

Անցյալ տարվա ամռանը հեռանալով վարչապետի պաշտոնից՝ Ջոնսոնը շարունակում էր մնալ լոնդոնյան ընտրական շրջաններից մեկի պատգամավորը, որը նա երկար տարիներ ներկայացնում էր Համայնքների պալատում։ «Այսօր ես գրեցի Աքսբրիջում և Հարավային Ռայսլիփում իմ ասոցիացիաներում, որպեսզի տեղեկացնեմ, որ անմիջապես հրաժարական եմ տալիս և նախաձեռնում եմ անհապաղ լրացուցիչ ընտրություններ»,- ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ