News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի զինված ուժերը փնտրում են Ուիլսոնին՝ այն շանը, որն օգնել էր ջունգլիներում երեխաներին ողջ գտնելուն, սակայն ինքը՝ շունը կորել է, հայտնել են զինվորականները։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ կորած շան հետ աշխատած փրկարար Կարլոս Վիլյեգասի, Ուիլսոնը որոնման առանցքային մարմինն էր։ Նախնական տվյալներով, շունը գտել էր երեխաներին և որոշ ժամանակ եղել էր նրանց հետ։ Բայց երբ փրկարարները հայտնաբեել էին մանուկներին, Ուիլսոնն արդեն նրանց հետ չէր։ Նա կորել էր։

«Մեր կարգախոսն է․ ընկած ընկերոջը երբեք չեն թողնում մարտի դաշտում։ «Հույս» գործողությունը (այդպես էին անվանել երեխաների որոնման արշավը) շարունակվում է, մենք փնտրում ենք մեր շանը՝ Ուիլսոնին, որը երեխաներին գտնելու իր ձգտման ընթացքում կորել է»,- ասվում է զինված ուժերի թվիթերյան գրառման մեջ։

Նախօրեին կոլումբիական ջունգլիներում ողջ գտնվել էր չորս երեխա, որոնք մայիսին կործանված ինքնաթիռի ուղևորներ էին եղել և 40 օր մենակ էին մնացել։ Երեխաները 13, 9,  4 և 1 տարեկան են։ Նրանք բնիկ ժողովրդի ընտանիքի երեխաներ են

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ