News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 10-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք տտեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:15-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Այգավան գյուղ, որտեղ Toyota Land Cruizer Prado մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Ի.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 Գոռ Ի.-ին մահացած վիճակում հայտնաբերել է իր 35-ամյա ընկերը: Նշվում է, որ 37-ամյա տղամարդը առեւտրական է եղել:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե սպանություն, պարզ կլինի մի շարք փորձաքննություների պատասխաններ լինելուց հետո:

Ավտոմեքենան քննիչի հանձարարականով տեղափոխվել է Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ