News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կոչ է արել Թեհրանին Ուկրաինայի հետ հակամարտության հարցում  «դադարեցնել Մոսկվային պաշտպանելը»։ Այս մասին ասվում է  Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը տարածվել է Մակրոնի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հեռախոսազրույցի արդյունքների հիման վրա։

Հաղորդման համաձայն, Մակրոնն ուշարություն է հրավիրել Իրանի կողմից, իբր ռուսաստանյան կողմին անօդաչուների մատակարարման  հետևանքների լրջության վրա։

Մակրոնի վարչակազմը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը «մտահոգություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առիթով»։ Նա հիշեցրել է այս հարցի դիվանագիտական լուծումը գտնելու Ֆրանսիայի և նրա եվրոպական գործընկերների ձգտման մասին։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ելիսեյան պալատը նշել է, որ առաջնորդները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը։ Նախագահ Մակրոնը ընդգծել է տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը Ֆրանսիայի մշտական հավատարմության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ