News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Հյուսիսային Կարոլինայի բանտում մահացել է ցմահ բանտարկության պատիժը կրող ահաբեկիչ Թեոդոր Կաչինսկին, որը հայտնի է Ունաբոմբեր մականունով, տեղեկացնում է Daily Mail-ը։ Նա 81 տարեկան էր։ Կաչինսկին հայտնի է նրանով, որ 1978-ից մինչև 1995 թվականները փոտով պայթուցիկ սարքեր էր ուղարկում, ինչի արդյունքում 3 մարդ էր զոհվել, ևս 23-ը տուժել էին։

Հանցագործը ստացել էր   Unabomber (University and airline bomber) մականունը։ Պայթուցիկ սարքավորումների ուղարկումն ահաբեկիչը բացատրում էր տեխնոլոգիաների դեմ պայքարով, որոնք, նրա կարծիքով, մարդկությանը զրկում են ազատությունից, տեղեկացնում է NEWS.ru-ն։

ՀԴԲ-ին հաջողվեց ձերբակալել ահաբեկչին՝ վերջինիս եղբոր ցուցմունքներից հետո, որը նմանություն էր տեսել ամերիկյան թերթերում հրապարակված «Ունաբոմբերի մանիֆեստի» և Կաչինսկու վաղ շրջանում գրած էսսեի միջև։

1996 թ․ ապրիլին Ունաբոմբերին մեղադրանք էր ներկայացվել 10 կետով։

Կաչինսկին Հարվարդ էր ընդունվել 16 տարեկանում, հաջողությամբ ավարտել էր այն, որից հետո մաթեմատիկա էր դասավանդել Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում։ Հետո մաթեմատիկոսն ազատվել էր աշխատանքից, բնակություն  հաստատել անտառային խրճիթում և խորասուզվել նեոլուդիզմի և անարխիզմի փիլիսոփայության մեջ․

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ