News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ջավախքում ստեղծված իրավիճակը ազգային խտրականության արդյունք չէ: Ազատության հրապարակում, այսօր` հոկտեմբերի 3-ին, լրագրողների ու քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով Ջանախքի խնդրին:

«Այս հարցը միշտ եղել է, մեզ ուղեկցել է: Կան խնդիրներ, սոցիալական, մշակութային: Այն պահանջները, որ դրվում են տեղի բնակչության կողմից, դատարաններում, լեզվի հարցում: Ժամանակին դրանք շատ հարուստ շրջաններ էին: Վրաստանի կաթնամթերքի զգալի մասը տալիս էին երկու շրջանները:

Ի պատիվ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունների, այս հարցում բոլոր նախագահներն էլ, ըստ էության շատ ճիշտ են գործել, թույլ չեն տվել, որ դրանք վերածվեն քաղաքական խնդրի: Անգամ Գամսախուրդիան (Վրաստանի առաջին նախագահը-NEWS.am) հասկանում էր, որ Ախալքալաքում, Բոգդանովկայում լուրջ քաղաքական խնդիրներ չպետք է հարուցի»,- հայտարարել է ՀԱԿ առաջնորդն ու շարունակել. «Ես Շեւարդնաձեի հետ լուրջ պայմանավորվածության էի հանգել: Ջավախքի կազմակերպությունները անընդհատ մեզ դիմում էին, մշտական մոնիտորինգի տակ էին իրենց հարցերը: Մենք գումարեցինք Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որոշեցինք մեկընդմիշտ լուծել եւ եկանք այն որոշման, որ Ախալքալաքում եւ Բոգդանովկայում հայերը պետք է ընտրեն իրենց ղեկավարներին: Հայաստանը պաշտոնապես հարաբերվում է այդ անձանց հետ: Ես այդ մասին տեղեկացրի Շեւարդնաձեին»:

Տեր-Պետրոսյանի խոսքով, ի պատիվ իր հաջորդների, քաղաքականությունը այս հարցում ճիշտ է եղել: «Հուսամ, որ այս նրբազգացությունը որեւէ լուրջ տարաձայնություն չառաջացնի: Եղբայր ժողովուրդներ են 3000 տարի դուռ առ դուռ ապրել են իրար հետ: Ոչ մի պատերազմ չի եղել հայերի եւ վրացիների միջեւ, բացի 1920թ.: Հուսամ, որ երբեք հայ զինվորի ոտքը երբեք չի կոխելու Վրաստանի հողը, վրացի զինվորի ոտքը չի կոխելու Հայաստանի հողը»,- ամփոփել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ