News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի առաջնորդները հակված են երկարաձգել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետները՝ իրավահաջորդի շուրջ տարաձայնությունների պատճառով, գրում է Financial Times-ը։

Ստոլտենբերգն ասում էր, որ «մտադիր չէ հասնել» իր մանդատի երկարաձգմանը, գրում է FT-ն։ Այնուամենայնիվ, արևմտյան բարձրաստիճան դիվանագետը, ով գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իր լիազորությունների երկարաձգման հնարավորությունը, թերթին ասել է, որ մանդատի երկարաձգումն իմաստ ունի՝ «շարունակականության շահերից ելնելով»։ Սթոլթենբերգը, իր խոսքով, կհամաձայնի մնալ իր պաշտոնում, քանի որ «պարտականության մարդ» է։

ՆԱՏՕ-ն դժվարանում է գտնել այնպիսի թեկնածու, որը կբավարարի դաշինքի բոլոր անդամներին, բացատրում է FT-ն։ Այս հարցի շուրջ քննարկումներին մասնակցած աղբյուրը Սթոլթենբերգի պաշտոնավարման չորրորդ անգամ երկարաձգումն անվանել է կարճաժամկետ փոխզիջում։ Ըստ թերթի տվյալների՝ դաշինքի ներսում «աճող հոռետեսություն» է նկատվում, որ դաշինքին չի հաջողվի իրավահաջորդի հարցում համաձայնության գալ՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից առաջ:

Այս ֆոնին միտք է ծագել ընդլայնել Ստոլտենբերգի լիազորությունները, գրում է թերթը։ Միևնույն ժամանակ, որոշ պետություններ, ըստ Financial Times-ի, կարծում են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանա Արևելյան Եվրոպայի որևէ երկրի ներկայացուցչի. սյսկերպ առաջարկվում էր ընդգծել տարածաշրջանի նշանակությունը և Ուկրաինայում հակամարտությունը։

Մասնավորապես, ՆԱՏՕ-ի երկրները քննարկել են Դանիայի ներկայիս վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունները, սակայն նրանք միաձայն աջակցություն չեն ստացել։ 

Դաշինքի անդամների մեծ մասը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կարծում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի նախկին կամ ներկա նախագահ կամ վարչապետ, ասել են աղբյուրները FT-ին։ Ընտրությունը, նրանց խոսքով, ավելի է բարդանում նրանով, որ թեկնածուները պետք է ունենան իրենց կառավարության աջակցությունը:

Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։ Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է 2014 թվականից։ Անցյալ տարվա մարտին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, ՆԱՏՕ-ն մեկ տարով երկարաձգեց Ստոլտենբերգի լիազորությունները։ Դաշինքը հայտնում էր, որ գլխավոր քարտուղարը չի պատրաստվում մնալ նոր ժամկետով։ Մինչ այս պաշտոնը ստանձնելը Սթոլթենբերգը Նորվեգիայի վարչապետն էր։

Ըստ DPA-ի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հավակնում են հինգ թեկնածուներ, այդ թվում՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և ԵՄ նախկին դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Ստոլտենբերգ. Բելառուսի և Չինաստանի միջև զորավարժությունները ցույց են տալիս, որ Չինաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին
Չորեքշաբթի օրը Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը պարզաբանել է, որ Չինաստանի...
Մակրոնն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությանը ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության մասին խոսք չկա
Չնայած մենք չենք խոսում Ուկրաինայի հակամարտությանը Դաշինքի անմիջական մասնակցության մասին, շատ...
Էրդողանը Ստամբուլն անվանել է հարմար քաղաք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
ՆԱՏՕ-ի ղեկավարների վերջնական հռչակագրում ասվում է, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն...
Բայդենի հեռանկարներին կասկածող ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպումներ են անցկացրել Թրամփի ներկայացուցիչների հետ. Bloomberg
Միաժամանակ նրանք հետևում էին Բայդենի ամեն քայլին...
Վաշինգտոնում տեղի է ունցել Զելենսկու և Էրդողանի հանդիպումը
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր...
Ամենաշատ