News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:  Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչով է խախտել, նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Աթանեսյանը հայտնեց, որ Աշոտյանի մեղադրանքը նաեւ լրացվել է. «Ավելացել է վատնման կազմակերպումը: Այն պարզապես ծիծաղելի է: Վատնման եւ փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, սակայն գումար չի կորել, այլ դարձել է անշարժ գույք, որն այժմ պատկանում է Բժշկական համալսարանին եւ աժե 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել»:

Փաստաբանն ասաց, որ Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում:

Նա նշեց, որ Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է
Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ...
Թենեսիում կործանվել է ոչ մեծ ինքնաթիռ, երեք մարդ մահացել է. ABC News
Թենեսիում փոքր ինքնաթիռ է կործանվել...
Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ. ՆԳՆ խոսնակ
Անձինք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի հիմքով…
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայուն է
Ֆիցոն դեմ էր Ուկրաինա զենք մատակարարելուն...
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում քաղաքացիներից խոշոր չափերի հափշտակություններ կատարողը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային…
Միջազգային սուրհանդակային առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել․ ՊԵԿ
ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ