News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ 12:00-ին: Այս մասին լրագրողներին հայտնեց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

 Փաստաբանը նշեց, որ քննիչը չի կարողացել պատասխանել իր եւ Աշոտյանի հարցերին, դատավորը դա շատ լավ հասկանում է, սակայն  ինքն առանձնապես հույսեր չունի՝ հաշվի առնելով, թե ինչի համար է հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել:

Աթանեսյանը նշեց, որ Արմեն Աշոտյանը մարտական է տրամադրված, նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:

Աշոտյանն այս գործընթացը որակում է որպես քաղաքական հետապնդում:

Նշենք, որ դատարանի բակում են հավաքվել մեծ թվով հասարակական-քաղաքական, հանրային գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու ընդդիմադիր քաղաքական գործչին։

Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ