News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին, Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին, հանդես է եկել ելույթով և անդրադարձել բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու հարցում ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական երաշխիքները, բիզնեսի և ներդրումների ոլորտներում ընթացակարգային պահանջները պարզեցնելուն և բարեփոխումներ իրականացնելուն ուղղված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու համար կարևոր է նաև գործնականում արդյունավետորեն կիրառել դրանց պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ քրեական օրենսդրության պաշտպանության միջոցները։  «Հենց այս հարցում կարևոր դերակատարում ունեն Դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները: Հայաստանի դատախազությունն իր սահմանադրական և օրենսդրական լիազորությունների շրջանակներում երաշխավորում է հանրային և մասնավոր շահերի պաշտպանությունը ոտնձգություններից, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դրսևորումներից՝ դրանով իսկ նպաստելով օրինական, ազատ ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ձևավորմանն ու Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը»,- նշել է Աննա Վարդապետյանը։

Անդրադառնալով հասարակության տնտեսական շահերը ոտնահարող հանցագործությունների հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ Դատախազության աշխատանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է օրենսդրական այն փոփոխությունները, որոնց արդյունքում Հայաստանի դատախազությանը, բացի պետական շահերի պաշտպանության հայց հարուցելուց, կրկին վերապահվել է համայնքային շահի պաշտպանության լիազորությունը։

Ելույթի ավարտին Աննա Վարդապետյանն ընդգծել է բարեխիղճ ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը և վստահեցրել, որ այդ խնդրի լուծումն առաջնահերթություն է ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ Դատախազության համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած հինգ լավագույն թիմերը եզրափակիչ փուլում պաշտպանեցին իրենց բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ...
Ավեն և Ֆրիդման. Արևմտյան երկրներում ներդրումներ կատարելը սխալ էր
Ֆրիդմանը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Իսրայել, երբ այնտեղ պատերազմն ավարտվի
Բյուջեի նախագիծ` 2024-ին մոտ 120 մլրդ դրամ հատկացնել ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը
Նրա խոսքով, ֆինանսական միջոցների հիմնական մասը՝ 103,8 մլրդ դրամը, ուղղվելու է կապիտալ ծախսերին...
Լեհաստանի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձի մեջ՝ կարեւոր ներդրումների արգելակման միջոցով
Գերմանիան փորձում է արգելակել կարեւոր ռազմավարական ներդրումները Լեհաստան...
Կարևոր է որակյալ ներդրումների ներգրավումը․ ԶՊՄԿ կայուն զարգացման տնօրեն
Մենք պետք է ձգտենք ոչ միայն ներդրումների գրավչությունը շատացնել...
2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ևս իր ուշադրության կենտրոնում կպահի սահմանային համայնքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ