News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան գործիք է դարձել Բաքվի իշխանությունների ձեռքում՝ հակահայկական քարոզչության համար։

Այս անգամ նրան հանձնարարվել է պատրաստել եւ միջազգային կազմակերպություններին ուղարկել հատուկ զեկույց «ադրբեջանցիների նկատմամբ ատելության քաղաքականության մեջ հայ երեխաների ներգրավվածության մասին»։

«Ադրբեջաներեն եւ անգլերեն լեզուներով պատրաստված զեկույցում ներկայացվում են տարիներ շարունակ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող ատելության քաղաքականության մեջ երեխաներին որպես գործիք օգտագործելու, հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ երեխաներին ռազմական գործողությունների ներգրավելու, այդ փաստերը ԶԼՄ-ներում եւ այլ աղբյուրներում հրապարակելու փաստերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ խոսվում է հենց ադրբեջանցի երեխաների շրջանում հայերի նկատմամբ ատելություն սերմանելու մասին։ Ադրբեջանցի երեխաների շրջանում հայատյացության քարոզչության տեսանյութը, որը մեծ վրդովմունք է առաջացրել, հրապարակվել է սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից:

Այն, որ հենց Ադրբեջանում են երեխաների մոտ փոքր տարիքից ատելություն սերմանում հայերի նկատմամբ, արձանագրել է ադրբեջանցի լրագրող Շահլա Սուլթանովան:

Ադրբեջանական դասագրքերում «հայտնաբերվել» են հայկական դրոշի գույներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ