News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

«Օրենքով գող» Արսեն Երեւանսկին՝ Արսեն Մկրտչյանն ազատության մեջ է, նրան Ռուսաստանի Դաշնությանը չեն հանձնելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նշենք՝ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու համար սպասվում է փոխանակում Արսեն Երեւանսկու հետ:

«Ուզում էին բարտեր անել, ինչն աբսուրդ է: Դա անհնարին իրավիճակ էր: Օրենքի տեսանկյունից բացառված երեւույթ է, բայց այսօրվա Հայաստանում ոչնչի վրա չենք զարմանում: Նախեւառաջ նա ՀՀ քաղաքացի եւ արատահնձման ենթակա չէ: Նա պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունով է նա տառապում, հետեւաբար նա նույնիսկ ձերբակալման ենթակա չէր»,- ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նշենք, որ Արսեն Երեւանսկին մեղադրվում է քրեական ենթամշակույթ ստեղծելու մեջ: Նա նույնաբովանդակ հոդվածով էլ հետախուզման մեջ է նաեւ Ռուսաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ