
Վերջին յոթ տարիներին Հայաստանում առաջընթաց է գրանցվել ներառական կրթության, միգրանտների ինտեգրման եւ հակախտրական օրենսդրության ոլորտներում, նշվել է Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողության դեմ պայքարի հանձնաժողովի (ЕКРН) այսօր հրապարակված զեկույցում։
ԵԽ հանձնաժողովի զեկույցում նշվել է, որ որոշ հարցեր դեռ անհանգստություն են առաջացնում, «օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հավասարության հարցերի լիակատար մանդատի բացակայությունը, ատելության լեզվի դեմ անբավարար միջոցները, խտրականությունը եւ բուլինգը դպրոցներում, ինչպես նաեւ հավասարության մասին օրենքի ընդունման ձգձգումը եւ այն փաստը, որ այն չի ընդգրկում խտրականության բոլոր նշանները»։
«Որպես դրական պահ ЕКРН-ն նշել է արտակարգ միջոցները ներառական կրթության ոլորտում՝ ուղղված ուսման շարունակմանը սակավ ապահովված դպրոցականների 80 տոկոսի համար գյուղական շրջաններում, որոնք տուժել են տարրական եւ միջնակարգ դպրոցների փակման պատճառով քովիդի համավարակի հետ կապված։ Իրականացվում են բարեփոխումներ կրթության ոլորտում, ներառյալ դպրոցների նորոգումը եւ ուսուցիչների պատրաստման բարելավումը։ Տարբեր մասնագետների համար, այդ թվում ոստիկանության աշխատակիցների, քննիչների, դատախազների եւ դատավորների, կազմակերպվել են թրենինգներ ատելության կամ խտրականության հիման վրա թշնամանքի/հանցագործությունների լեզվի ուղղությամբ։
Նոր քրեական օրենսդրությունը պարունակում է դրույթներ խտրականության եւ ատելության հիմքով հանցագործությունների դեմ պայքարի մասին՝ պաշտպանվող հատկանիշների բաց ցուցակով, ներառյալ «ռասան», մաշկի գույնը, պատկանելությունն էթնիիկ փոքրամասնությանը, կրոնին եւ «անձնական ու սոցիալական բնույթի այլ հանգամանքներ»։
Միգրանտների համար ստեղծվել է անվճար բջջային հավելված (MigApp), ընդունվել են հատուկ միջոցներ միգրանտների երեխաներին դպրոցական համակարգում ինտեգրելու համար, իսկ 2022թ. հունվարին նոր էլեկտրոնային պլատֆորմի գործարկումը աշխատանքի թույլտվություն ստանալու հայտարարությունների գրանցման համար զգալիորեն հեշտացրել է աշխատանքի հասանելիությունը միգրանտների համար։
Սակայն, ինչպես նշել է ЕКРН-ն, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գրեթե բողոքներ չի ստացել խտրականության վերաբերյալ համապարփակ հակախտրական օրենսդրական դրույթների բացակայության պատճառով։ Իր հաշվետվությունում ЕКРН-ն խորհուրդ է տալիս օրենսդրորեն Մարդու իրավունքների պաշտպանին օժտել լիակատար հավասարության ապահովման լիազորություններով։
Գոյություն չունի հատուկ համակարգ խտրականության եւ բուլինգի դեմ պայքարի համար, հատկապես ուսանողների վերաբերյալ, որոնք ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչներ են։ Նկատվում է հավասարության հարցերի մասին անբավարար իրազեկում սովորողների եւ դպրոցական անձնակազմի շրջանում։ Իշխանությունները որեւէ նախաձեռնություն եւ աջակցություն չեն ցուցաբերել ատելության լեզվին դիմակայելու համար հակախոսքի եւ այլընտրանքային խոսքի միջոցով, նշել է ЕКРН-ն։ Խորհուրդ է տրվել ստեղծել արդյունավետ դպրոցական քաղաքականություն եւ բուլինգի, հատկապես հոմոֆոբ հարձակումների կանխման, մոնիթորինգի եւ արձագանքման մեխանիզմներ։ Իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն նաեւ ինտերնետում թշնամանքի լեզուն կանխելու համար։
Իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի հավասարության մասին օրենքի նախագիծն ընդունվի խելամիտ ժամկետում եւ նախատեսի արդյունավետ, չափակից եւ զսպող պատժամիջոցներ խտրականության դեպքերի համար։ Օրենքը նաեւ պետք է հստակ ընդգրկի խտրականության բոլոր հիմքերը, որոնք կապ ունեն ЕКРН-ի հետ, ներառյալ սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը եւ սեռային հատկանիշները, ինչն «անհրաժեշտ է ԼԳԲՏ հանրույթի ավելի արդյունավետ պաշտպանության համար»,- նշել է ЕКРН-ն։
ЕКРН-ն նաեւ խորհուրդ է տալիս իշխանություններին գերակա ուշադրութուն հատկացնել ԼԳԲՏ հանրույթի հավասարությանը, նշվել է զեկույցում։
«Համասեռամոլությունը չպետք է դիտարկվի եւ գրանցվի որպես հոգեկան խանգարում, ԼԳԲՏ-աֆոբ դիսկուրսը քաղաքական ոլորտում չպետք է անվիճելի մնա։
ЕКРН-ն իր հաշվետվությունում այնուհետեւ խորհուրդ է տալիս իշխանություններին գերակա կարգով ընդունել Ինտեգրման ռազմավարություն, որն ուղեկցվելու է ֆինանսական ռեսուրսներով եւ պոտենցիալի ավելացման միջոցառումներով, որոնք կապահովեն կոնկրետ գործողությունների արդյունավետ իրականացում փախստականների, ապաստան փնտրող անձանց եւ միգրանտների, ինչպես նաեւ ցանկացած այլ անձանց կամ անձանց խմբերի համար, ներառյալ լեզվական դասընթացները, քաղաքացիական կողմնորոշման դասընթացները»,- ընդգծվել է Եվրոպայի խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողության դեմ պայքարի հանձնաժողովի հաշվետվությունում։