Հնդկաստանի հյուսիս-արեւելքում մոտ կես միլիոն մարդ տուժել է հորդառատ անձրեւների հետեւանքով․ ճանապարհները վերածվել են գետերի, հեղեվել են գյուղերը, հայտնում է CNN-ը։

Ասամ նահանգի 22 շրջաններում ապրող ավելի քան 495 հազար մարդ տուժել է ջրհեղեղից, նշվում է նահանգի աղետների հետեւանքների վերացման վարչության հայտարարությունում։

Մոտ 14,000 մարդ տարհանվել է օգնության ճամբարներ հորդառատ անձրեւներից հետո, որոնք պատճառ են դարձել Ասամով անցնող  Բեկա գետի վարարմանը։ Առնվազն մեկ մարդ մահացել է, հայտնել են պետական ​​պաշտոնյաները։

Ավելի քան 31 միլիոն բնակչություն ունեցող Ասամ նահանգը հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների է ենթարկվում հնդկական մուսսոնային սեզոնի ընթացքում, որը կարող է տեւել ապրիլից մինչեւ սեպտեմբեր: