Գործարար եւ մեկենաս Բիդզին Իվանիշվիլին մտադիր է ստեղծել քաղաքական կուսակցություն` Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը` վկայակոչելով «Պոլիտրա-TV»-ին:

«Ես որոշել են ստեղծել քաղաքական կուսակցություն եւ մասնակցել 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին»,-ասված է Բիդզին Իվանիշվիլիի հայտարարության մեջ:

Հրատարակչությունը նշում է, որ մինչ այժմ Բիդզին Իվանիշվիլին գրեթե չի հայտնվել մարդկանց շրջանում: «Շատ քչերը գիտեն, թե ինչ տեսք ունի այդ գործարարը»,-գրում է կայքը: «Նա բազմիցս նշել է, որ մտադիր է քաղաքական դաշտ մտնել, սակայն ընթացիկ տարվա մայիսին նրա մամուլի ծառայությունը տարածել էր գործարարի տարօրինակ հայտարարությունը, որտեղ նա քննադատում է գործող իշխանություններին: Իվանիշվիլին հաճախ է հայտնվում Ռուսաստանի ամենհարուստ հարյուր մարդկանց ցուցակում, որտեղ նա բիզնես ունի: Նրա կարողությունը գնահատվում է 4,8 միլիարդ դոլար: Վրաստանում նա զբաղվում է գործարարությամբ»,-գրում է «Գրուզիա online»-ը: