News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի մոտ չի ստացվելու էթնիկ զտումներ արել, առնվան Հայաստանը դա թույլ չի տալու: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բոլոր միջազգային լծակներն օգտագործելու է, ինչպես նաեւ հիմա օգտագործում է: Զարմանալի է, որ չեք խոսում այն հաջողության մասին, որ Հայաստանի իշխանությունը գրանցում է միջազգային հարթակներում:

Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մենք հիմա, ինչո՞ւ հիմա, մեկ տարի առաջ, արդեն կարող էինք ակտիվ պատերազմական իրավիճակում լինել: Միազգային փաստաթղթերն իրենք են կանխում  միջազգային ճնշումն է կանխում այն, ինչը կարող էր լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային հարթակներում ընդունված որոշումները, իր ստանձնած պարտավորությունները, ուրիշ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Հայաստանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ ծավալել, ապա ոչ, Հայաստանը չի պատրաստվում նման բանի: Միջազգային բոլոր մեխանիզմներով պետք է հասնենք նրան, որ Հայաստանն ու  Ադրբեջանը կնքեն երկարատեւ, միջազգային, վստահելի հեղինակավոր որեւէ կառույցի, երկրի  ներքո, որպես երաշխավոր պայմանագիր եւ ապահովեն ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու ազատությունների իրականացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ