News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Կառավարության համար ներդրումներ ներգրավելը և գրավչությունը բարձրացնելն ինքնանպատակ չէ: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում նշեց Տեղական կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

999.jpg (77 KB)

«Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ապրենք մի այնպիսի միջավայրում, մեր սերունդներին ժառանգենք այնպիսի պետություն, որտեղ ստանդարտները կլինեն հստակ և բոլորի համար կանխատեսելի: Գաղտնիք չէ, որ շատ կարևոր ֆինանսական կազմակերպություններ իրենց ներդրումներն իրականացնելու համար այնպիսի տարածաշրջաններ են ընտրում՝ որտեղ կան հստակ ստանդարտներ, և այդ ստանդարտները կանխատեսելի են»,- ասաց նա։

Հարությունյանը նշում է՝ միջազգային ներդրողները ծրագրերը դիտարկելիս առաջնահերթությունը տալիս են երկրում ստանդարտների առկայությանը, և եթե դրանք չկան, մեծ դժվարություններ են առաջանում ծրագրերի իրականացման հարցում:

Հանքագործների մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանը կարծիքով՝  միջազգային ստանդարտներին մեր երկրի և ոլորտի համապատասխանությունը, պետք է լիներ ոչ թե որպես նպատակ, այլ որպես նպատակին հասնելու եղանակ, և նպատակ պետք էր ընտրել ներդրումային գրավչությունը։

8888.jpg (85 KB)

«Մեր ոլորտում առկա խնդիրները, որոնք բոլորս գիտենք, իմ կարծիքով, հնարավոր է լուծել միայն ֆինանսական ներդրումների շնորհիվ: Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելը, որպեսզի կարողանանք հասնել նրան, որ մեր երկրում լինի միջազգային մակարդակի հանքարդյունաբերություն»,- ասաց Ակարմազյանը։

Ի պատասխան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ իր խորին համոզմամբ՝ միջազգային ստանդարտների և ներդրումների գրավչությունը պետք է նայել մեկ հարթակի վրա։

77777.jpg (66 KB)

«Մենք պետք է ձգտենք ոչ միայն ներդրումների գրավչությունը մեծացնել, այլև շատ կարևոր է որակյալ ներդրումների մասին խոսելը, այսինքն՝ ինչ ֆինանսական հաստատությունների, ինչ կազմակերպությունների կողմից են այդ ներդրումներն արվում,  իսկ դրանք արդեն իրենք իրենց կողմից արդեն ինստիտուցիոնալ մոտեցման հետևանքով բերում են ստանդարտներ: Այդ պատճառով խոսել միայն ներդրումների մասին այդքան էլ ճիշտ չէ։

Այսպիսով, ստանդարտներն ու ներդրումները կարելի է դիտարկել երկու նպատակներ, քանի որ ներդումներին հասնելու համար շատ կարևոր է, որ նախևառաջ սահմանենք, թե որ ստանդարտների մասին է խոսք գնում, և արդեն տեսլականի վերջնանպատակին հասնելու համար միանշանակ պետք է արձանագրենք ինչ-որ միջին ստանդարտ, որին կհամապատասխանեն բոլոր հանքարդյունաբերողները»,- ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ ուրախալի փաստ է, թե որքան հաճախ է հիշատակվում բնապահպանական, սոցիալական և կառավարչական ստանդարտների կիրարկումը ռազմավարության մեջ։ 

«Ակնհայտ է՝ որպես ուղենիշ ընտրված, որ այս ռազմավարությունն առնվազն միջազգային ստանդարտների տեսանկյունից ճիշտ ուղենիշներ է սահմանում: Ներդրումների տեսանկյունից ցանկալի կլիներ, որ ավելի շատ շեշտադրումներ արվեին ռազմավարության մեջ: Բացի այդ կարևոր է որակյալ ներդրումների հարցը ռազմավարական մակարդակի բարձրացնելն ու դրանով առաջնորդվելը ապագայում»,- նշեց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է կրթական ծրագրերի աջակցությունը նաև CaseKey 2023-ի գալա միջոցառման շրջանակում
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած հինգ լավագույն թիմերը եզրափակիչ փուլում պաշտպանեցին իրենց բավականին հետաքրքիր ու ոչ ստանդարտ լուծումները պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ...
Ավեն և Ֆրիդման. Արևմտյան երկրներում ներդրումներ կատարելը սխալ էր
Ֆրիդմանը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Իսրայել, երբ այնտեղ պատերազմն ավարտվի
Բյուջեի նախագիծ` 2024-ին մոտ 120 մլրդ դրամ հատկացնել ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը
Նրա խոսքով, ֆինանսական միջոցների հիմնական մասը՝ 103,8 մլրդ դրամը, ուղղվելու է կապիտալ ծախսերին...
Լեհաստանի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է իր կառավարությունը տապալելու փորձի մեջ՝ կարեւոր ներդրումների արգելակման միջոցով
Գերմանիան փորձում է արգելակել կարեւոր ռազմավարական ներդրումները Լեհաստան...
2022-ին 15 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել Արցախում. «Հայաստան» հիմնադրամի նախագահ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի ևս իր ուշադրության կենտրոնում կպահի սահմանային համայնքները...
ՀՀ գլխավոր դատախազի ելույթը Սանկտ Պետերբուրգում՝ ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ