News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը գրեթե ավարտել է Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Գիտեք, որ կա հստակ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացել ցամաքային սահմանը եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական եւ Թուրքիայի: Այժմ մենք գրեթե ավարտել ենք Մարգարայում ապագա անցակետի ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ պայմանավորվածությունը: Հույս ունենք, որ թուրքական կողմը հավատարիմ կմնա մեր պայմանավորվածությանը, եւ մենք շատ շուտով կտեսնենք այդ առաջին պայմանավորվածության իրագործումը: Այն դեպքերում, երբ վստահության պակաս կա կողմերի միջեւ, շատ կարեւոր է, որ առաջին պայմանավորվածությունը իրագործվի: Եթե այն իրագործվի, ապա կավելանա վստահությունը, եթե չիրագործվի, այն քիչ վստահությունը կպակասի, ինչը լավ չէ»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Նա նշել է, որ կամրջի վերակառուցում չի էլ եղել. «Հայկական կողմից անցած դեկտեմբերին միջգերատեսչական խումբ հանդիպեց սահմանին եւ արդյունում նմուշառում իրականացվեց, եւ պարզվեց, որ կամուրջը առնվազն հիմա վերակառուցման կարիք չունի: Այսինքն՝ խոսքը զուտ անցակետի վերակառուցման, վերազինման մասին է»:

Հարցին՝ արդյո՞ք այդ գործընթացը երկկողմանի է արվել, Ռուբինյանն ասել է. «Բնականաբար մենք մեր կողմից ենք անում, իրենք իրենց կողմից պիտի անեն, եթե նման բաների կարիք ունեն: Թուրք գործընկերները վստահեցնում են, որ իրենց մոտ պատրաստ կլինի, տեսնենք»:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հետ բանակցությունների ընթացքում «Նեմեսիս» հուշարձանի հարցը քննարկվել է, Ռուբինյանն ասել է, որ չեն քննարկել:

Հարցին՝ արդյո՞ք հուշարձանն ապամոնտաժելու պայման դրվել է, Ռուբինյանը պատասխանել է. «Ես Թուրքիայի իմ գործընկերոջ հետ հանդիպում չեմ ունեցել վերջերս: Եվ այս պահին նման խոսակցություն չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի քաղաքաքպետի ընդդիմադիր թեկնածուն կրկին հայ համայնքի հետ ջերմ կապեր ունեցող Էքրեմ Իմամօղլուն է
Նա բազմիցս այցելել է Հայոց պատրիարքարան եւ ներկա գտնվել մի շարք հայկական միջոցառումների...
Միրզոյան. Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների իրականացման հարցում էական քայլեր չկան
Նա ասել է, որ պայմանավորվածությունները քննարկվել են Թեհրանում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը...
Էրդողանը Բաքվից ազդանշանի է սպասում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Թոմաս դե Վաալ
Բրիտանացի հետազոտողը նախորդ տարի «Քարնեգի» հիմնադրամի կայքում տեղ գտած «Հայաստանի անապահովության տարին» վերնագրով իր հոդվածում...
Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ
Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին…
Եթե Հայաստանը SOS հայտարարի, Թուրքիան պարտավոր է արձագանքել. ՆԳՆ ղեկավար 
Հայաստանը նախկինում ապրել է Սպիտակի ավերիչ երկրաշարժը և ընդհանուր առմամբ գտնվում է սեյսմիկ գոտում...
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման
1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին..
Ամենաշատ