News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Բաքվի «բնապահպանական մտահոգությունը» նոր գծեր եւ ձեւեր է ստանում, այս անգամ՝ ՄԱԿ-ին ֆեյք դիմումով, կապված հայկական Երասխում կառուցվող գործարանի հետ։

Ինչպես հետեւում է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, «մի շարք երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ բողոք է հայտնվում մարդկության համար Հայաստանի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի գործունեության կործանարար հետեւանքների եւ հնարավոր բնապահպանական աղետի դեմ»։

Հայտարարության ընդարձակ տեքստի մեջբերումն իմաստ չունի, ամեն բան առանց այդ էլ ակնհայտ է։ Եթե անգամ ենթադրենք, որ ստորագրողների (մոտ կեսը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ) մեջ են հեռավոր Քենիայի կամ Կամբոջայի բնակիչները, իրապես գոյություն ունեցող մարդիկ եւ, առավել եւս, փորձագետներ,  ապա գործարանի կառուցման «մտահոգության» պատճառը ավելի շուտ պետք է որոնել արեւային Բաքվի հետ սերտ կապերի, նավթադոլարների, նավթաշիլինգների եւ նավթառիալների մեջ։

«Միջազգային փորձագետներին», համենայն դեպս՝ նրանց, ովքեր գոյություն ունեն ոչ միայն ֆեյքի հեղինակների երեւակայության մեջ, խորհուրդ ենք տալիս հետաքրքրվել ադրբեջանական Սյոդլյու գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով եւ Ադրբեջանի իշխանությունների՝ ուժային մեթոդներով տեղի բնակչությանը եւ բնապահպաններին ճնշելու փորձերով՝ կապված Ալիեւների ընտանիքին պատկանող հանքի շահագործման հետ։

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի բնապահպան ակտիվիստների նախորդ «նոպան» Արցախի շրջափակման սկիզբը դարձավ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց. 2024 թվականը կարող է խաղաղության տարի լինել Հայաստանի և Ադրբեջանի համար
Գերմանիայի կանցլերը, օգտվելով գագաթնաժողովի առիթից, հորդորել է կողմերին անել դա...
Մեհդի Սոբհանի. Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության
Նրա խոսքով՝ Իրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը...
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության...
Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ
Այն ինֆորմացիան, որ ունենք, դրանից կարող ենք ենթադրություն անել, որ երկու...
Ալիևի ռեժիմի քարոզչությունը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը. Տիգրան Բալայան
Հենց բրիտանական կողմն է առաջարկել հանդիպման անցկացումը, և Հայաստանի…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ամենաշատ