News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ստիպված ենք փաստել Minval պարբերականի կողմից Ադրբեջանի տեղեկատվական տարածքում հակառուսական բովանդակության նյութերի մշտական հրապարակումների մասին, մասնավորապես, «Գեդաբեկում բողոքների կազմակերպման եւ, իբր, ղարաբահայերին ռուս խաղաղապահների կողմից զինելու «ռուսական հետքի» վերաբերյալ։ Այս մասին նշվել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության բաց նամակում, որը հասցեագրված է ադրբեջանական Minval պարբերականին։

«Տարակուսանք է առաջացնում նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր, Ադրբեջանի գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Ի.Նաջաֆովի 2023թ. հունիսի 26-ի հարցազրույցը, որում նա «սենսացիոն» դրվագներ է ներկայացրել ԱՄՆ ԿՀՎ անունը չնշած փոխտնօրենի հետ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հ.Ա. Ալիեւի մի ինչ-որ գաղտնի հանդիպման մասին, որն իբր նախազգուշացրել է 1994թ. Լոնդոոնւմ իր թոռների դեմ պատրաստվող ռուսական մահափորձի մասին, եթե նա ստորագրի  «Դարի պայմանագիրը», ինչն ակնհայտ սուտ է։ Կցանկանայինք, որպեսզի Minval-ի հեղինակային կոլեկտիվն ավելի օբյեկտիվ լիներ պատմական իրադարձությունների գնահատականում. ռուսական «Լուկօյլը» եւս «Դարի պայմանագրի» մասնակիցն է։

Հարցազրույցում բարձրացված թեման Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Հ.Ա. Ալիեւի թոռների «թունավորման մասին ռուսական հատուկ ծառայությունների կողմից» տեղավորվում է Լոնդոնի «հայլի-լայքլի» ոճի քաղաքական-մեդիա արշավի ծիրում։ Ռուսաստանի վրա Մեծ Բրիտանիայի կատարած հանցագործությունները բարդելու աղաղակող օրինակներ են, մասնավորապես, ՌԴ ԱԴԾ նախկին աշխատակցի՝ Ա.Լիտվինենկոյի թունավորումը, ռուսաստանցի գործարարներ Բ.Պատարկացիշվիլու եւ Ա.Պերեպելիչնիի մահը չպարզված հանգամանքներում, Բ.Բերեզովսկու հանելուկային «ինքնասպանությունը» եւ նրա գործընկերոջ՝ Ն.Գլուշկովի խեղդամահ լինելը, Ս.Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յու. Սկրիպալի մահափորձերը։ Պատշաճ պատասխան չեն գտնում  ռուսական կողմի կոչերը բրիտանական իշխանություններին՝ ներկայացնելու առկա բոլոր նյութերը հիշյալ գործերի վերաբերյալ, ինչպես նաեւ  մեղադրանքներն ամրացնել ապացույցներով, ինչը վկայում է այն մասին, որ պաշտոնական Լոնդոնը  շահագրգռված չէ պարզել այս հանցագործությունները կատարողներին, ինչն ակամա մտածել է տալիս դրանց Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հանցակցության մասին։

Անգլոսաքսերի իրականացրած տեղեկատվական գրոհները Ռուսաստանի դեմ կատարվում են ասես միմյանց պատճենելով. գործողության վայրը՝ Լոնդոն, սենսացիոն հայտարարություն եւ ոչ մի ապացույց։ Այս ամենն արվում է, որպեսզի Ռուսաստանից «հրեշ սարքվի»։ Ափսոս, որ Minval  պարբերականն օգտագործվում է Լոնդոնի հակառուսական տեղեկատվա-քարոզչական արշավի համար այստեղ, բարեկամական Ադրբեջանում, ինչը հակասում է նախագահ Վ.Վ Պուտինի եւ Ի.Հ. Ալիեւի 2022թ. փետրվարի 22-ին ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին Հռչակագրին»,- նշվել է ՌԴ դեսպանության բաց նամակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ