News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինված ուժերը, հոկտեմբերի 5-ին, պատժիչ գործողություններ են իրականացրել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, որոնց արդյունքում սպանվել է ադրբեջանցի երկու զինծառայող:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանցի դիպուկահարների յուրաքանչյուր սադրանքից հետո Հայաստանի զինված ուժերը ձեռնարկում են պատժիչ գործողություններ: «Դրանք թերեւս հետագա սադրանքները կանխարգելելու լավագույն ձեւն են: Եւ եթե այդ պատժիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմում լինում են կորուստներ, ապա դրա ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- նշել է Կարապետյանը` հաստատելով, որ երեկ էլ պատժիչ գործողություններ են իրականացվել: 

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Տերտերի եւ Թովուզի շրջանների ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են 20-ամյա զինվոր Նովրուզ Ալիեւն ու 22-ամյա սերժանտ Սուլեյման Ասքերովը:

«Յուրաքանչյուր օր հակառակորդը միջինը 40-50 անգամ խախտում է հրադադարի ռեժիմը` մի քանի հարյուր կրակոց արձակելով: Հայկական կողմը անկանոն կրակներին չի պատասխանում, իսկ անհրաժեշտության դեպքում պատժիչ գործողություններ է իրականացնում: Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը զգալիորեն ավեացրել է հրադադարի ռեժիմի խախտումները, իսկ երեկվա դիպուկահար գործողությունները հերթական արկածախնդրությունն են»,- նշեց Կարապետյանը

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 5-ին, Ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է պաշտպանության բանակի զինծառայող, 24-ամյա ՅուրիԱրամի Սարգսյանը:

Իսկ արդեն Հայաստանի հետ սահմանին, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը: Հայկական կողմը հետաքննություն է իրականացնում:

Դավիթ Կարապետյանը նաեւ հայտնեց, որ վիրավոր զինվորները տեղափոխվել են Երեւանի կենտրոնական հոսպիտալ: Նրանցից մեկի վիճակը միջին ծանրության է, մյուսը թեթեւ վնասվածք է ստացել: Երկուսն էլ ապաքինվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ