News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ հետընդունման համաձայնագրերի կնքումը դիտվում է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը:  Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումն առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:

Հայաստանի և Վրաստանի միջև հետընդունման հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը.

Հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու երկրների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝  երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման   հարցերում:

Իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով Կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը,անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը,անձի հետընդունման մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր:

Կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության   զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանն ու Վրաստանի ՊՆ նախարարն անդրադարձել են պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի հետ և հրավիրել նրան պաշտոնական այց կատարել Հայաստան
Վրաստանի վարչապետն ընդունել է հրավերը․․․
Քննարկվել է ՀՀ-ի և Վրաստանի խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստի հնարավորությունը
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են...
Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն…
Վստահ եմ, որ միջպետական հարաբերություններն է՛լ ավելի կամրանան. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին վստահության քվե է տվել նոր...
Փաշինյանը նաև վրացերենով է շնորհավորել Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
Մենք հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը...
Ամենաշատ