News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները կիրակի պայմանավորվել են դեմառդեմ հանդիպում ունենալ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ՝ քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայցը և Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, տեղեկացնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։

Խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի շարունակվող ջանքերի մասին, որոնք բախվել էին Անկարայի հակազդեցությանը, Էրդողանն ասել է Բայդենին, որ Ստոկհոլմը «ճիշտ քայլեր» է ձեռնարկել՝ վերջերս հակաահաբեկչական ուղղումներ ընդունելով, սակայն «դրանք զրոյականացվել են ՔԴԿ ահաբեկչական խմբավորման կողմնակիցների աղաղակող ցույցերի պատճառով»։

Նա ասել է նաև, որ սխալ կլինի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անամակցումը կապել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու հետ։ Միաժամանակ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բայդենին Վաշինգտոնից կործանիչներ գնելու Անկարայի ցանկությանն աջակցելու համար։

«Հեռախոսազրուցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև ԵՄ-ին  Թուրքիայի անդամակցության գործընթացը և ՆԱՏՕ-ի հանդեպ Ուկրաինայի դիրքորոշումը։

Ընդգծելով, որ Թուրքիան սկզբունքային և անկեղծ է եղել ԵՄ-ին անդամակցության հարցում, Էրդողանն ասել է, որ Անկարան ուզում է վերսկսել իր անդամակցության գործընթացը բլոկում լիիրավ անդամություն ստանալու համար։

Նա ավելացրել է, որ Թուրքիան ուզում է, որ ԵՄ առաջատար երկրները և բլոկի ղեկավարությունը իր անդամությունը պաշտպանելու հստակ և վճռական ազդանշան տան Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ»,- ասվում է հաղորդման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ