News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Ազգային անվտանգության խորհրդում, կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ, հայտարարել է, որ այդ երկիրը «կվճարի» բալիստիկ հրթիռի արձակման համար, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը։

«Նախագահ Յուն Սոկ Յոլը չորեքշաբթի նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեային կստիպեն վճարել բալիստիկ հրթիռի անօրինական արձակման համար»,- տեղեկացրել է հարավկորեական գործակալությունը։

Յուն Սոկ Յոլը գումարել է Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման առնչությամբ։

Հրթիռը, որն արձակվել է ժամը 09.59-ին,   ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, ժամը 11.13-ին, Օկուսիրի կղզուց (Հոկայդո) 250 կիլոմետր հեռու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ