News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը:

«Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգված նմուշներ: Կինոցուցադրություններ են անցկացվելու հատկապես այն մարզերում և     մարզկենտրոններում, որտեղ չկան կինոդիտումներ կազմակերպելու հնարավորություններ: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում:

Հայկական կինոժառանգության և ժամանակակից (անիմացիոն վավերագրական ու խաղարկային) ֆիլմերի հանրայնացումը՝ կինոցուցադրությունների բնօրինակ ձևաչափով՝ մեծ էկրանին, խթան կհանդիսանա կինոմշակույթի հաստատուն զարգացմանը մայրաքաղաքից դուրս: Այն նաև մեծապես կնպաստի հայ կինոյի քիչ հայտնի դասական ստեղծագործողների աշխատանքների տարածմանը հասարակության առավել լայն, առավելապես՝ երիտասարդ սերնդի շրջանում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի լայնամասշտաբ հանրայնացմանը՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իրեն հոգեհարազատ անիմացիոն վավերագրական և խաղարկային  ֆիլմեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը կլինի նաև ֆիլմերի ենթագրումն անգլերենով, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանում գտնվող օտարերկրյա այցելուներին ծանոթանալու հայ կինոյի դասականների և ժամանակակից ֆիլմերի հետ: Այն առարկայական նշանակություն կունենա նաև հայկական կինոարվեստի միջազգայնացմանը, տարբեր ցանցային հարթակներից հեռարձակելուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց...
Նոր կարգավորում. ՀՀ-ում վարձութային վկայականը պարտադիր կդառնա ֆիլմերի բոլոր տեսակի ցուցադրությունների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում հաստատեց Վարձութային...
Ուկրաինայում պաշտոնապես ռեաբիլիտացրել են կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին
Փարաջանովն Ուկրաինայում ռեաբիլիտացվել է...
Ամենաշատ