News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Շատ անտրամաբանական եւ անհասկանալի բաներ են կատարվում հատկապես եվրոպական հարթակում, եւ Շառլ Միշելի հայտարարությունները էլ ավելի խորացրին մեր մտահոգությունները: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա ողջունում էր Աղդամից Ստեփանակերտ հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը:

«Մեզ դիտավորությամբ կանգնեցրել են հումանիտար աղետի առաջ, ու սկսել հումանիտար օգնություն պարտադրել, մինչդեռ հումանիտար օգնությունը չեն պարտադրում: Մենք բազմաթիվ պատճառներ ունենք, որոնք անհնարին են դարձնում Ադրբեջանի հետ վստահելի հարաբերությունն ու շփումը: Մեր քաղաքացիներին սպանող եւ սպանելու սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանը պատրաստ է հումանիտար դեղ բերել ու տալ մեր ժողովրդին: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, Ադրբեջանից մանկական կեր բերել ու տալ մեր երեխաներին, սնունդ բերել մեր հղիների ու տարեցների համար: Նման առաջարկ անողներին ուզում եմ հարց տալ՝ դուք իրոք լուրջ եք մտածում ու խոսո՞ւմ: Դա նույնն է, որ վաղն էլ ասեն, թող հիվանդները Արցախից գնան Ադրբեջանում բուժվեն: Միջազգային միջնորդներին ուզում եմ հարցնել՝ արդյոք սա լուրջ խոսակցություն ու մոտեցում է: Եթե այդքան անկեղծ են ու մտհոգված են Արցախի ժողովրդի համար, կա մի պարզ բանաձեւ՝ բացեք Լաչինի միջանցքը, ապահովեք, որ Ադրբեջանը կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը:

Նա հիշեցրեց, որ Տոյվո Կլաարը ավելի ուշ հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի այլընտրանք լինել, Լաչինի միջանցքը պետք է բացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ