Ադրբեջանի արդարադատության նախարարությունը մերժել է «Մուսավաթ» կուսակցության վերագրանցումը։ Այս մասին հայտնել է կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կուսակցությանն ուղղված նամակում նշվում է, որ Արդարադատության նախարարություն ներկայացված մեր կուսակցության 5 212 անդամների մասին տեղեկություններից 2 766-ի վերաբերյալ տեղեկատվությունը «ոչ հավաստի» է եղել, ուստի մենք պետք է ճշտումներ կատարենք»,-ասել է նա։
Թերությունները վերացնելու համար կուսակցությանը տրվել է 30 օր։