News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ի աջակցություն Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են իրականացնում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ, որպեսզի նամակի հետ հանձնեն գրասենյակին։ Ակցիայի մասնակիցները խնդրում են մարդասիրական քայլեր ձեռնարկել Արցախում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված բնակչությանն օգնելու համար։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտահոգիչ է հասարակության անտարբերությունը։

«Ինձ ամենաշատը ցավեցնում է հասարակության անտարբերությունը, եւ այն որ դեռ աջակցում են այս իշխանությանը։ Կոնկրետ այս ակցիան քաղաքական չէ, մարդասիրական քայլեր ենք պահանջում ՄԱԿ-ից, ինչո՞ւ չեք միանում։ Իսկ Աննա Հակոբյանը միաժամանակ իր ընթրիքից է լուսանկարներ հրապարակում, նա ամոթի զգացում չունի։ Այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել՝ դուք այդտեղ սովի եք մատնված, ես այստեղ իմ երեխաներին վիտամիններով եմ կերակրում։ Ապուշ է պետք լինել չհասկանալու համար նրա ուղերձները։ Նայում ես այդ գրառման հավանություններին ավելի մեծ ցավ ես ապրում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ վերջին օրերին քաղաքացիներն ակցիաներ են իրականացրել նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ