News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական լկտի խախտումների եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատվածի զանգվածային բնակեցման մասին։

Ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կազմակերպված մեդիա ֆորումում՝ Ալիևը խոստացել է առաջիկա երեք տարիների ընթացքում «ավելի քան 150 հազար մարդ վերադարձնել Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուրի շրջաններ»։ Նկատենք, որ խոսքը ոչ թե «վերադարձի», այլ զուտ բնակեցման մասին է, և պարզ չէ, թե ումով են բնակեցնելու՝ Մերձավոր Արևելքից Ադրբեջանում հաստատված վարձկաններո՞վ, թե սովորական քրեական հանցագործներով։

Ալիեւի խոսքով, «մինչեւ 2026 թվականը միայն Ղարաբաղի տարածաշրջանում նախատեսվում է 140 հազար մարդու վերադարձ»։ Ադրբեջանի իշխանությունների մտադրության համաձայն՝ բնակեցումը կսկսվի Շուշիից։

Այսպիսով, Ադրբեջանի նախագահը չի վարանում խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետը, ըստ որի վերադարձը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո, և մտադիր է օկուպացված տարածքներում բնակեցնել այնպիսի թվով ադրբեջանցիներ, որոնք «կապահովեն այդ տարածքների ադրբեջանական պատկանելիությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ