News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլիա սուլիսի ժամանակ լրագրողներից մեկը միացրեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցն ուղղված ՀՀ վարչապետին:

«2018-ի իշխանափոխության եւ ձեր վարած քաղաքականության արդյունքում ահասարսուռ պատերազմ ստացանք, նհատակվեցին հազարավոր հերոսներ, տասնյակ հազարավոր կյանքեր ու ճակատագրեր  խեղվեցին, հանձնվեց մեր հայրենիքի մեծ մասը եւ հետո խրոխտ հայտարարեցիք, որ այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չեք: Դուք նույնիսկ Հայաստանի անվտանգության երաշխավորը չեք: Միաժամանակ ճանաչեցիք Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը՝ հատուկ նշելով, որ Արցախը ճանաչում եք Ադրբեջանի մաս: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որտեղի՞ց ձեզ իրավունք ԼՂ տարածքը, որը  դեռեւս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել,  համարել Ադրբեջանի մաս, եւ այս ամենը բերել, հասցնել ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ, այն էլ օգտգործելով Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը:

Ես ուղղակի առաջարկ ունեմ ձեզ, օգտվել այդ ճանապարհից, այդ հումանիտար բեռներից եւ այն տեղափոխել ձեր եւ ձեր թիմի այն անդամների խոհանոցներ, որոնք  կիսում են ձեր բոլոր այս տեսակետները: Որպես Արցախի ԱԺ պատգամավոր, ես ձեզ արգելում եմ այսուհետ չեղարկել կամ նույնիսկ փորձ անել կասկածի տակ դնել մեր ինքնորոշման իրավունքը: Կրկին անգամ ձեւակերպում եմ հարցերս, ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման, ո՞վ է ձեզ տվել իրավունք, որ դուք կարող եք Արցախը որպես մանրադրամ օգտագործել: Ի վերջո, ձեր այդ քայլերի արդյունքում ինչ է շահել կամ շահում Հայաստանը»,-ասել էր Մետաքսե Հակոբյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Համաձայն եմ, որ ես ԼՂ ժողովրդի հարցը չպետք է որոշեմ, այդ հարցը պետք է որոշեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները»:

Հարցին, թե ո՞րն է իր ֆունկցիան որպես ՀՀ վարչապետ, եթե չի կարողանում ապահովել ոչ Արցախի, ոչ Հայաստանի անվտանգությունը, Փաշինյանը պատասխանեց. «Իմ ֆունկցիան  ապահովել, որ Հայաստանը տնտեսական, անվտանգային եւ բոլոր առումներով զարգանա այնպես, որ իր բոլոր կարիքները, այդ թվում անվտանգային, ապահովել: Իմ գործառույթ է, որ Հայաստանում տնտեսական աճ լինի, բյուջեն ունենա միջոցներ, որպեսզի ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը: Իսկ մեր գործընկերներին ասում եմ՝ պետք չի այդ խոհանոցային թեման անընդհատ բերել: ԼՂ ԱԺ պատգամավորը, որ նոր հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ եւ հետեւաբար, իր խոհանոցի պարունակությունն ամբողջությամբ ապահովում է ՀՀ կառավարությունը: Վա՞տն է այդ կառավարությունը, վերադարձրեք, ասեք՝ մենք հրաժարվում ենք այդ միջոցներից, որովհետեւ մեր շահերը լավ չի պաշտպանում: Ի՞նչ են ուզում ասել, դա եմ ուզում հասկանալ: Լավ, այդ ձայնագրությունների հետեւությունը ո՞րն է: Որ ես հրաժարակա՞ն պետք է տամ, ես տվել եմ հրաժարական: Ամեն շաբաթ հրաժարակա՞ն տամ: Դա լուրջ չի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ