News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Լիբիայի ԱԳՆ ղեկավար Նաջլա Մանկուշը, դառնալով այդ երկրի առաջին արտգործնախարարը, որ 13 տարվա ընդմիջումից հետո այցելել է Թեհրան, հանդիպել է իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ, տեղեկացնում է  Jamaran գործակալությունը։

Մանկուշը Թեհրան է ժամանել Իրանի արտգործնախարարի հրավերով, որի մասին Ամիր Աբդոլահիանը բարձրաձայնել էր ապրիլի սկզբին երկու նախարարների հանդիպման ժամանակ, որը վերաբերել էր երկկողմանի, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների զարգացմանը, ինչպես նաև Լիբիայում Իրանի դեսպանության  վերաբացմանը։

Ինչպես պարզաբանում է Fars գործակալությունը, վերջին տարիների Լիբիայի ներքին իրադարձությունների պատճառով Իրանը մշտական դեսպան չուներ Տրիպոլիում, ԻԻՀ-ի դեսպանի պարտականությունները այդ երկրում իրականացնում էր Թունիսում Իրանի դեսպանը։ Սակայն մի քանի ամիս առաջ Իրանը հայտարարեց, որ մտադիր է Լիբիայում վերաբացել իր դեսպանությունը, որի առիթով էլ դիվանագիտական պատվիրակություն էր ուղարկվել Տրիպոլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ