Մոտ 200 մարդ հոկտեմբերի 8-ի երեկոյան փորձել է ներխուժել ԱՄՆ մայրաքաղաքի ամենամեծ ժողովրդականություն վայելող թանգարաններից մեկը` Ավիացիայի ազգային թանգարան:

Ինչպես հաղորդում է Reuters-ը,  անվտանգության աշխատակիցները փորձել են թույլ չտալ դա, եւ արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, մեկ մարդ ձերբակալվել է:

Ցուցարարները եկել են թանգարան` իրենց բողոքը հայտնելու անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսի առնչությամբ: Օբամայի վարչակազմը մեծ ուշադրություն է դարձնում այդ սպառազինությանը, որն ակտիվորեն կիրառվում է Աֆղանստանում: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` ԱՄՆ-ը պետք է դուրս բերի ուժերն այդ երկրից, տեղեկացնում է The Associated Press-ը:

Թանգարանի աշխատանքը վերականգնվել է հոկտեմբերի 9-ի առավոտյան: