News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Սալվադորի խորհրդարանը փոփոխություններ է կատարել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին օրենքում, որոնք թույլ են տալիս խմբային դատավարություններ իրականացնել նույն ավազակախմբի անդամների հանդեպ՝ արագացնելու համար դատավճիռների կայացումը։

«Այդ  փոփոխությունները գործիք են, որը թույլ կտա հանրապետության գլխավոր դատախազությանը նախաձեռնել անցումային դատավարություններ հանցավոր կազմակերպության մեղադրվող  խմբի հանդեպ»,- նշվել է օրենսդրական մարմնի կայքում։

Օրենսդիրների մտահղացմամբ՝ այս միջոցը թույլ կտա «արագացնել դատավարությունները» արտակարգ դրության ռեժիմի (որը Սալվադորում մտցվել է երկրի նախագահ Նայիբ Բուքելեի նախաձեռնությամբ 2022թ. մարտին՝ հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով) գործողության շրջանակում կալանավորվածների նկատմամբ։ Իշխանությունների տվյալներով՝ այդ ընթացքում հանցավոր խմբավորումների գործունեությանն ունեցած հանցակցության մեղադրանքով կալանավորվել է մոտ 72 հազար մարդ։ Օրենսդիրները նաեւ հավանություն են տվել ավազակախմբերի պարագլուխների առավելագույն պատժաժամկետի ավելացմանը՝ 45-ից հասցնելով 60 տարվա։

Սալվադորի իշխանությունների տվյալներով՝ արտակարգ դրության ռեժիմ մտցնելը թույլ է տվել 2022թ. կրկնակի կրճատել սպանությունների թիվը՝ 495 դեպք, որոնց 65 տոկոսն, ի դեպ, կատարվել է մինչեւ հատուկ միջոցների ընդունումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ
Ավտոմեքենայի և սպանվածի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր...
Թուրքիայի ոստիկանությունը փախուստի դիմած ավելի քան հազար հանցագործի բռնելու մասշտաբային գործողություն է իրականացրել
Թուրքիայի ոստիկանությունը բնել է ավելի քան հազար փախստական հանցագործի...
Փարիզում երեք վրացի ձերբակալվել է Պուշկինի հազվադեպ հրատարակությունների գողության մեղադրանքով
Փարիզում ձերբակալվել է երեք վրացի...
ԱՄՆ-ը Մեքսիկայից պահանջում է արտահանձնել «Սինալոա» թմրակարտելի առաջնորդներից մեկին
ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ Պերես Սալասը ղեկավարել է նարկոկարտելի արշավանքները, այդ թվում՝ պատասխանատու լինելով մարդկանց սպանության, առևանգման և խոշտանգումների համար...
Ավստրալիայի ոստիկանությունը Մելբուռնում 150 կիլոգրամ կոկաին է առգրավել
Կոկաինը թաքցված էր բեռնանավի ստորին հատվածում...
Սանկտ Պետերբուրգի «ադրբեջանական մաֆիայի» առաջնորդին Ադրբեջանից արտահանձնել են Ռուսաստան. MK
Պարզվել է, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը Մամեդովը այլ ծանոթների հետ «թեթև պատրվակով...
Ամենաշատ