News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում հանդիպել են Արցախի Հանրապետության  քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։

Դրսում հավաքված արցախցիների հետ զրույցում  ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն ասաց. «Հավանաբար չեմ կարող պատկերացնել այն դժվարին իրավիճակը, որում դուք գտնվում եք։ Երանի ունենայի մի ուրախ լուր, որ կարողանայի ձեզ հետ կիսվել։ Սակայն, ցավոք սրտի, մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք։ Այս պահին ուզում եմ  հարցնել՝ եթե ունեք որևէ հստակ ուղերձ, պատգամ, որ ուզում եք մենք տանենք  մեր դեսպանություններ, մեր երկրի մայրաքաղաքներ, հղեք դրանք»։

Արցախցիների միակ ուղերձն է՝ բացել կյանքի ճանապարհը։ Նրանք նշեցին, որ դրանք ուղղակի բառեր չեն, այն իրոք, կյանքի ճանապարհ է։

«Այդ ճանապահով շատ հիվանդներ են անցնում, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք բժշկական հետազոտության, վիրահատության կարիք ունեն:Դրանցից մեկը ես եմ: Դեկտեմբերի 12-ին անցել ենք այստեղ, տարել եմ երկրորդ վիրահատությունս, երեխաներիս թողել եմ Արցախում: Փետրվարին հասել եմ Ստեփանակերտ, իսկ հունիսի սկզբին, որ պետք է գայի նորից հետազոտման, որ լինեմ բժշկի հետազոտման տակ, նորից փակեցին ճանապարհը եւ չթողեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին միջոցով հասնել բժշկի՝ Երեւան: Ուշացա, այստեղ հասա հուլիսի 8-ին, եւ նորից վիրահատվել եմ: Ես չպետք է վիրահատվեի, բայց ուշացման պատճառով վիրհատվեցի: Ստեփանակերտում թողել եմ երկու անչափահաս երեխա:  Ամեն օր, ամեն ժամ զանգում ու հարցում են՝ մամա, երբ դու կգաս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ