
Ղուրանի այրման նոր ակցիան նախատեսված է երկուշաբթի՝ հուլիսի 31-ին, եւ տեղի է ունենալու Ստոկհոլմում, խորհրդարանի շենքի մոտ, տեղեկացրել է Expressen-ը։
Շվեդիայում Ղուրանի այրման նախորդ ակցիաների մասնակից Սալվան Նաջեմը երկուշաբթի օրվա նոր ցույցի մասին հայտարարել էր ավելի վաղ։ Պարբերականն ընդգծել է, որ Ստոկհոլմի ոստիկանությունը թույալտրել է ակցիայի իրականացումը։
Նրա խոսքով՝ ակտիվիստը նախատեսում է այրել հոգեւոր գիրքն այնքան ժամանակ, մինչեւ որ արգելեն։
Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ տեղի կունենա Իսլամական կոնֆերանս կազմակերպության (IKO) հատուկ խորհրդակցություն Շվեդիայում եւ Դանիայում Ղուրանի այրման հետ կապված։ Նշվել է, որ կազմակերպությունը դիտարկելու է հետագա միջոցների ձեռնարկման հնարավորությունն ի պատասխան «բազմակի սադրիչ գործողությունների, որոնք միտումնավոր կրոնական ատելություն եւ անհանդուրժողություն են ներկայացնում»։