ԱՄՆ-ում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի երաժիշտ, դհոլի վարպետ Հենրիկ (Մայիս) Ավոյանը։  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ավոյանի հարազատները։

Հենրիկ Ավոյանը երեք տասնամյակից ավելի  աշխատել է Հայաստանի Պարի պետական համույթում, որի կազմում համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում` հանդես գալով նաև որպես մենակատար։

received_1306315636668643.jpeg (121 KB)

1993 թվականին Ավոյանը մշտական բնակության է մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ շարունակել է զբաղվել  երաժշտական գործունեությամբ։

processed-aa5273c0-a53e-44ea-99ea-385766fbf3fc_ZYgUn0gc.jpeg (141 KB)

processed-37d9e4dc-80e8-4980-bb60-fa81465292ea_MsBa5co0.jpeg (170 KB)