News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ««Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Ասել է թե՝ Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում են լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել, ու չի բացառվում, որ գործը ջարդեն բժիշկների գլխին, իսկ խոշոր ձկներին պատասխանատվության չկանչեն, ինչպես ավանդաբար: Թե ինչից հետո են իրավապահները որոշել չգնալ խոշոր ձկների հետեւից, կներկայացնենք առաջիկայում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում»։

Խմբագրություն. Խոսքը կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործի  մասին է: Այս գործով կալանավորվել էր այդ ժամանակ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, որն այժմ ազատ է արձակվել, «Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը և «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք». Բագրատ Սրբազանի ուղերձը
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում…
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են…
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ...
«Ժողովուրդ». Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել...
«Ժողովուրդ». Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները...
«Փաստ». Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու
Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են...
Ամենաշատ