News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

D-Link International-ը, որ 25 տարի առաջ ստեղծվեց Թայվանում, այլ շուկաներում հիմնվում է տեղացի մասնագետների վրա: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 10-ին, Երեւանում անցկացվող «ԱրմԹեք Կոնգրես 2011» համաժողովի ժամանակ հայտարարեց այդ կորպորացիայի փոխնախագահ Թոմաս Հուանգը:

Նա նշեց, որ D-Link-ը Հայաստանում հիմնվել է 2007 թ., իսկ 2010 թ. ընկերության նախագահ Թոնի Ցաոյի Հայաստան այցելությունից հետո, որոշվում է այստեղ բացել նաեւ ծրագրերի զարգացման կենտրոն:

Նշենք, որ D-Link-ի  ծրագրային մշակումների տարածաշրջանային լաբորատորիան ստեղծվել է Գյումրիի տեխնոպարկի շրջանակներում: «Մենք ցանկանում ենք 35 հոգի վարձել, եւ փնտրում ենք տեղացի տաղանդավոր մարդկանց»,- ասաց Թ. Հուանգը:      

D-Link International-ը  թայվանական ընկերություն է, որը ցանցային եւ հեռահաղորդակցային սարքավորումների արտադրության եւ վաճառքի համաշխարհային առաջատարներից մեկն է, ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ