News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը  Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների ինտենսիվ շփումները, կապերը խորհրդարանների միջեւ։

«Եվ չնայած գլոբալ տուրբուլենտությանը, երկրների առեւտրատնտեսական ոլորտում գրանցվել է բավական դրական պատկեր՝ կոոպերացումը վստահաբար զարգանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում»,- ընդգծել է դիվանագետը։

Անցած տարի փոխադարձ ապրանքաշրջանառությունը ռեկորդներ է սահմանել՝ հասնելով 5 մլրդ դոլար նշաձողին՝ ավելացրել է նա՝ ընդգծելով, որ դրական դինամիկա է նկատվել նաեւ այս տարի։ Հունվար-մայիսին առեւտուրն ավելացել է 86 տոկոսով 2022թ. նույն ժամանակամիջոցի համեմատ՝ կազմելով 2,3 մլրդ դոլար։ Ընդ որում, ռեկորդային՝ 3,3 անգամ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, ինչը թույլ է տալիս խոսել ռուսական շուկայի առաջնահերթության մասին հայ արտադրողների համար։

Գոնչարն ավելացրել է, որ սպասվում է ապրանքաշրջանառության աճի շարունակում, քանի որ հունիսի կեսին ընդլայնվել է «Վերին Լարս» անցակետի թողունակությունը։ Բացի այդ, հուլիսի վերջին գործարկվել են կանոնավոր ծովային բեռնարկղային փոխադրումներ Բաթումի եւ Նովոռոսիյսկի միջեւ՝ մոտ 12 հազար տոննա տարողությամբ լաստանավերով։ Դիվանագետը նշել է, որ Հայաստանի տնտեսությունում բոլոր օտարերկրյա կապիտալ ներդրումների մոտ կեսը  ռուսական է, իսկ խոշոր հարկատուներն առաջին կիսամյակում դարձել են տնտեսական օպերատորները ռուսական մասնակցությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «Գազպրոմ Արմենիան»։

«Հայաստանը ԵԱՏՄ-ին մասնակցության գլխավոր շահառուներից է։ 2022թ. հայկական արտահանման ծավալը միության երկրներ ավելացել է 1,6 մլրդ դոլարով՝ մոտ 3 անգամ 2021թ. համեմատ, ընդ որում, արտահանման աճի ցուցանիշը ԵԱՏՄ անդամների հետ փոխադարձ առեւտրում ավելի բարձր է Հայաստանից երրորդ երկրներ արտադրանքի մատակարարումների ավելացման տեմպից»,- ասել է չորրորդ վարչության տնօրենը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Ամենաշատ