
Կոլումբացի տխրահռչակ նարկոբարոն Դայրո Անտոնիո Ուսուգա Դավիդը, որը նաև հայտնի է «Օթոնիել» անունով, երեքշաբթի դատապարտվել է 45 տարվա ազատազրկման «շարունակվող հանցավոր ձեռնարկությունում իր մասնակցության համար՝ որպես ղեկավար մի քանի միլիարդ դոլարի ռազմական և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կազմակերպության, որը հայտնի է որպես «դել Գոլֆոյի կլան», հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դատախազությանը:
«Օթոնիելը ղեկավարում է կոկաինի շրջանառության աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը, որտեղ նա վերահսկում էր մեծ քանակությամբ կոկաինի արտահանումը Միացյալ Նահանգներ, նա հրամայել է դաժան մահապատժի ենթարկել Կոլումբիայի իրավապահներին, զինվորական պաշտոնյաներին և քաղաքացիական անձանց», - ասված է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Հարլանդի հայտարարության մեջ։
Ըստ Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազության մամուլի հաղորդագրության, Ուսուգան նաև դատապարտվել է ծովով թմրանյութեր տեղափոխելու և թմրանյութ ներկրելու դավադիր ծրագրերի համար: Դատավճիռները կկայացվեն միաժամանակ։ Դատախազները հավելել են, որ պատժի շրջանակում նրամից նաև կբռնագանձվի 216 միլիոն դոլար։
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի մատակարարման ուղիները: Երեքշաբթի օրը դաշնային դատախազները խմբավորումը որակել են որպես «Կոլումբիայի ամենադաժան և հզոր հանցավոր կազմակերպություններից» և կոկաինի աշխարհի խոշորագույն դիստրիբյուտորներից մեկը: